Ովքե՞ր են աջակցում Սյունիքում մնացած արցախցի մեր հայրենակիցների կարիքների բավարարմանը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի կողմից արդեն մեկ ամիս Արցախի Հանրապետության բլոկադայի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում են մնացել մեծ թվով արցախցիներ, որոնք չեն կարողանում հասնել իրենց տուն, իրենց ընտանիքներին: Նրանց մի զգալի մասը ներկայումս Սյունիքի մարզում է: Բնական է, որ այդ մարդիկ ունեն խնդիրներ, կարիքներ, այդ թվում՝ կացարանի, սննդի և այլն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ կարիքների բավարարման առումով բավական մեծ դերակատարում ունեն մարզի ձեռնարկությունները, ի մասնավորի հանրապետության ամենախոշոր հարկ վճարող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Սյունիքի մեր աղբյուրի փոխանցմամբ, Սյունիքում մնացած արցախցի մեր հայրենակիցների կարիքների բավարարման ճանապարհին մարզպետարանի կողմից ներկայացվող խնդիրները ԶՊՄԿ-ի կողմից կյանքի են կոչվում:
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Սյունիքի մարզպետարան: Մարզպետի օգնական Արմինե Ավագյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Հիմնական գումարը փոխանցողը կառավարությունն է, ինչպես նաև մարզի խոշոր ձեռնարկություններից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Աժդանակ» ու «Քարավան» ՍՊԸ-ները։ Այս ընկերությունները ներդրում են կատարել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամում, և այնտեղից գումարներն ուղղվել են այդ նպատակին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026