Մահացել է Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայրը
76 տարեկանում մահացել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի եղբայրը` բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանը:
Նա կյանքից հեռացել է երկարատև ու ծանր հիվանդությունից հետո։
Կամո Տեր-Պետրոսյանը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 20-ին Կիրովական քաղաքում: Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո եղել է Հայաստանի հայտնի սրտաբաններ Ռաֆայել Ստամբոլցյանի և Զավեն Դոլաբջյանի աշակերտը, երկար տարիներ աշխատել է Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և նախկին «Լեչկոմիսիայի պոլիկլինիկայում»: Հետագայում կազմակերպել և ղեկավարել է «Կարագյոզյան բարեգործական հիմնադրամի» ծրագրով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված մանկական առողջապահական ցանցը:
Մասնագիտական գործունեությունից բացի, Կամո Տեր-Պետրոսյանը հասարակությանը հայտնի է որպես «Մուսալեռ» հայրենակցական միության երկարամյա նախագահ, ինչպես նաև Հայաստանի ռադիոյի գրական հաղորդումների բաժնում և հանրային գրական երեկոներում արևմտահայ բանաստեղծների ստեղծագործությունների ասմունքող:
Կամո Տեր-Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 4-ին` ժամը 18:00-ին, Սբ. Սարգիս եկեղեցում (Նորքի 5-րդ զանգված), հուղարկավորությունը՝ հունվարի 5-ին` ժամը 13:00-ին, նույն վայրից:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026