Ախպարներ, բաքվեցիներ, ղարաբաղցիներ, սիրիահայեր. ովքե՞ր են հաջորդ շարքում
Ո՞վ ենք մենք եւ ի՞նչ ենք ուզում մենք մեզնից: Այսքան փոքրաթի՞վ եւ այսքան միմյանց ատող: Ո՞վ է մեզ պարտադրում միմյանց ատել: Այո, ոչ թե չսիրել, ոչ թե հեգնել, այլ ատել: Իհարկե, մեր թշնամիներն իրենց գործակալական տարատեսակ ցանցերով նպաստում են, ամեն ինչ անում են, որ մենք մեզ ատենք, բայց մենք չէ ո՞ր նրանց դա թույլ ենք տալիս:
Անցած դարի 40-50-ական թվականներին երազանքները սրտերում հայրենադարձվածներին անվանեցինք ախպար ու մի մեծ պատ կառուցեցինք: Պատահական չէ, որ այդ «ախպարները» առաջին իսկ հնարավորության դեպքում արտագաղթեցին: Մի՞թե հեշտ է ապրել մի տեղ, որտեղ քեզ ավելի վատ են վերաբերվում, անգամ ատում են, քան այն երկրներում, որտեղ ապաստանել էիր ցեղասպանությունից հետո:
«Ախպարներին» մի պահ մոռացանք, երբ ութսունականների վերջերին, 90-ականների սկզբին Բաքվից, Գանձակից, Չարդախլուից, Մինգեչաուրից, Սումգայիթից հայերը ներգաղթեցին Հայաստան: Նրանց պիտակեցինք բաքվեցի ու սկսեցինք ատել: Այս թունավոր մթնոլորտում նրանցից շատերը հեռացան Հայաստանից, երկրորդ անգամ դառնալով գաղթական:
Ու ոչ մի հետեւություն: Հետո մեզ սովորեցրին ատել արցախցիներին, իսկ արցախցիներին ատել, իրենց իսկ բնորոշմամբ՝ հայաստանցիներին: Մեզ պարտադրեցին ատել միմյանց ու մենք ատեցինք իրար:
Հետո հերթը հասավ սիրիահայերին, որոնց մենք անվանեցինք սիրիահայ ու նրանց սկսեցինք ատել: Ատում էինք, որ ազնիվ են, որ լավ ոսկերիչ են, հացթուխ, ավտոմեխանիկ եւ այլն:
Կարեւորը ատենք: Ու մենք շարունակում ենք ապրել հենց այսպես, միմյանց ատելով: Դեռ կան ախպարներ, սիրիահայեր, բաքվեցիներ, ղարաբաղցիներ:
Ո՞ւմ ենք ատելու հետո: Իսկ ինչո՞ւ հետո: Արդեն հիմա որոշ խավեր ատելությամբ են խոսում Ռուսաստանից Հայաստան եկած հայերի մասին: Ատելությամբ են խոսում նահատակ ծնողների մասին, որոնք իրենց մեջ ուժ գտան ու վշտից չխելագարվեցին ու չմահացան:
Լավ, որքա՞ն դեռ պետք է ատենք միմյանց: Չմոռանամ, որ Երեւանից դուրս գրեթե բոլոր բնակավայրերում ատում են երեւանցիներին:
Իհարկե, կարող ենք ձեւացնել, թե այս ամենը չկա, որ այստեղ ինչ գրված է սուտ է, բայց դրանից իրականությունը չի փոխվելու:
Top-News.am


















































Ամոթից գետինը պետք է մտնեն և սուտ հայտարարություններ չանեն
Չելյաբինսկում ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի հինգ անդամներ, որի ենթադրյալ պարագլուխը Արտակ Վա...
Աղբաորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
Թեժ գիշեր Վաշինգտոնում
Apple-ը այս տարվա երկրորդ կեսին կներկայացնի 15 նոր սարք
«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում ը...
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին
«Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններո...