Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI -ի մահվան կապակցությամբ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ դեկտեմբերի 31-ին, հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության եւ հավատավոր ժողովրդի ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI -ի մահվան կապակցությամբ։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Հայրապետը ցավակցական նամակում մասնավորաբար նշել է.
«Ավելի քան յոթանասուն տարի Նորին Սրբությունը անսահման նվիրումով ու հանձնառությամբ ծառայեց Եկեղեցուն եւ կարեւոր դեր խաղաց կաթոլիկ աստվածաբանական ավանդության զարգացման գործում: Մենք ջերմորեն ենք հիշում Նորին Սրբության հետ մեր հանդիպումները եւ գոհություն ենք հայտնում Աստծուն երջանկահիշատակ պապի՝ Եկեղեցուն տարիների նվիրյալ ծառայության համար։ Սրտաբուխ աղոթք առաքելով առ Տերն Իր հավատարիմ ծառայի հանգստության համար՝ խնդրում ենք բարերար Աստծուն ընդունելու նրան Իր հավիտենական երանության մեջ»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026