Սևանա լճի մակարդակը տարեցտարի իջնում է՝ գրանցելով բացասական հաշվեկշիռ
Արդեն 2 տարի շարունակ Սևանա լիճը գրանցում է բացասական հաշվեկշիռ, հաղորդում է «ԷկոԼուրը»:
2021թ. լճի մակարդակը 1900.52 մ-ից իջել էր 9 սմ-ով և կազմել է 1900.43 մ: 2022թ. տարեվերջին՝ դեկտեմբերի 29-ի դրությամբ, լճի մակարդակը կազմում է 1900․28 մ, ինչը 15 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․43 մ-ից։ Ստացվում է, որ 2020թ-ի համեմատ երկու տարում լճի մակարդակն իջել է 24 սմ-ով:
Ուշագրավ է, որ 2021թ. լճի մակարդակի անկումն ի թիվս տարբեր գործոնների պայմանավորված էր նաև հավելյալ ջրառով. լճից իրականացվել է 227.651 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 57,651 միլիոն խմ: Մինչդեռ 2022թ. լճից բաց է թողնվել օրենքով սահմանված առավելագույն 170 միլիոն խմ չափաքանակից քիչ՝ 165․063 միլիոն խմ ջրառ, ինչպես նաև տարեսկզբից Արփա-Սևան ջրատարով լիճ է ներհոսել 162.576 միլիոն խմ ջուր, սակայն լճի մակարդակը չի բարձրացել:
Լճի մակարդակի անկումն ուղեկցվում է լճի ջրի որակի վատթարացմամբ, որի ցուցանիշը լճի ծաղկումն է կապտականաչ ջրիմուռներով: Լճի մակարդակի նվազումը պայմանավորված է ինչպես ջրառով, այնպես էլ տեղումների բացակայությամբ, Սևանա լիճ թափվող գետերի սակավաջրությամբ:
Հիշեցնենք, որ, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն, Սևանա լիճը պետք է տարեկան բարձրանա 21.6 սմ-ով: 2030թ-ին լճի մակարդակը պետք է հատի 1903 մ նիշը: Սակայն տարեցտարի լճի մակարդակն ավելի խոշոր բացասական հաշվեկշիռ է գրանցում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026