Ազերիները շատ լավ հասկանում են, որ եթե օկուպացնեն Արցախը, ապա Հայաստանն արանքից հանելն ու որպես պետություն վերացնելը շատ կարճ ժամանակի հարց է․ Զաքարյան
Վերջին 30 տարում, 1991թ.-ից սկսած, մեր հայրենիքի կարևորագույն հատվածը` Արցախն ապահովել է Հայաստանի Հանրապետության գոյության, նրա անվտանգության և հայ ժողովրդի միջազգային հեղինակության հիմքերը: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը․
«Բացարձակ ճշմարտություն է Լեոնիդ Ազգալդյանի այն թեզը, որ ով կորցնի Արցախը` կկործանվի: Ազերիները շատ լավ հասկանում են, որ եթե օկուպացնեն Արցախը, ապա Հայաստանն արանքից հանելն ու որպես պետություն վերացնելը շատ կարճ ժամանակի հարց է: Իսկ եթե ազերիները կորցնեն Արցախը, ապա Ադրբեջանի արհեստական պետությունը, նավթի ավարտից հետո, որևէ արժեք չի ունենալու և կործանվելու է:
Անկախ նրանից, գիտակցում ենք մենք, թե ոչ` Արցախն այսօրվա իր գոյությամբ (նաև շրջափակման մեջ) կամա թե ակամա, ապրում և պայքարում է նախ և առաջ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026