Ինչքան էլ թշնամին ուզի մեր ոգին կոտրել՝ դա երբեք չի լինի. Շուշիի պետական թատրոնի դերասան
Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասաններ Սվետա Առուստամյանն ու Արմեն Գաբրիելյանը ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Բերձորի միջանցքը փակելու պատճառով չեն կարողանում հասնել իրենց ընտանիքներին: «Արցախից դեկտեմբերի 4-ին եմ եկել՝ Գյումրիում ներկայացում բեմադրելու և խաղալու համար, և պետք է հետ վերադառնայինք դեկտեմբերի 18-ին, սակայն բեմադրությունից հետո ճանապարհները քանի որ փակ էին՝ մնացինք այստեղ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սվետա Առուստամյանը:
Նրա փոխանցմամբ՝ իրենց մեկ շաբաթ օգնել է Շիրակի մարզպետարանը, որպեսզի մնան հյուրանոցում, իսկ սննդի հարցն իրենք են լուծում: «Դրանից հետո մեզ օգնեց Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը. հյուրանոցի հարցը լուծեց մինչև դեկտեմբերի 29-ի համար: Վաղը չգիտենք, թե ինչ պետք է անենք»,- նշեց Սվետա Առուստամյանը:
Արցախը պահելու համար պետք է պայքարենք, որովհետև այնպես չէ, որ Արցախով սահմանափակվելու են. պատմաբան «Ալիևի ռազմավարությունն է՝ «չկան հայեր, չկան խնդիրներ». ո՞րն է մեր ռազմավարությունը». Բենիամին Պողոսյան «Աննա Հակոբյանը փաստացի պատերազմ է հայտարարում ՀՀ քաղաքացիներին». Հենրիխ Դանիելյան Անդրադառնալով թշնամու կողմից շուրջ 17 օր ճանապարհը փակ պահելու խնդրին, Սվետա Առուստամյանը նկատեց. «Ինչքան էլ թշնամին ուզի մեր ոգին կոտրել, դա երբեք չի լինի: Հայի ոգին չի կոտրվում: Հայը միշտ կա ու լինելու է: Հայը հզոր է ամեն հարցում: Արցախի ժողովուրդը եթե մեկ ամիս էլ սոված մնա՝ հաստատ ոգին չի կոտրվի: Մենք կանք ու լինելու ենք»: Շիրակի մարզպետարանի լրատվական բաժնից մեզ հայտնեցին, որ դերասաններին ընդունել է Շիրակի մարզպետը, տրվել է ֆինանսական աջակցություն և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եթե նոր խնդիր առաջանա՝ կընդունեն և կլսեն նրանց խնդիրը:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում