Սադրիչ և օդից վերցված հայտարարություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը Հ1-ի եթերում անակնկալի է բերել նաեւ ՔՊ-ականներին։ Սա արդեն ոչ թե «հավաստի աղբյուրի» կամ շարքային անձի շուրթերից է հնչում, այլ բարձրաստիճան պաշտոնյայի, ով բանակցային գաղտնիքի տիրապետողներից է։ Նա դեկտեմբերի 26-ին հայտարարել էր, թե Ռուսաստանը Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը՝ այս պատճառով են փակել Լաչինի միջանցքը։
Խորհրդարանական իշխող խմբակցության մեր աղբյուրը նշեց, որ անցած շաբաթ են փակ հանդիպում ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, սակայն բառ անգամ չի խոսվել Ռուսաստանի կողմից որեւէ պարտադրանքի մասին, առավել եւս՝ միութենական պետության մասով։ Մեր աղբյուրն ասաց, որ վարչապետի ներկայությամբ քննարկել են Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը։
Հիշեցնենք , որ Լուկաշենկոն ամիսներ առաջ բավականին տհաճ ձեւակերպումներով անդրադարձել էր Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հնարավորություններին եւ խոսելով միութենական պետության, ինչպես նաեւ ապագայում հետխորհրդային տարածքում հնարավոր նոր ինտեգրացիայի մասին, ասել էր, որ «Հայաստանը գնալու տեղ չունի», ապա հավելել․ «Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաեւիչը դա տեսավ»: ՔՊ-ի փակ քննարկմանն անգամ առաջարկ է հնչել՝ գուցե միութենական պետությանը միանալը լինի Հայաստանի փրկության ճանապա՞րհը, բայց Փաշինյանը դրան չի արձագանքել։ ՔՊ-ի ոչ սորոսական թեւում համաձայն են Պեսկովի բնորոշմանը, որ Արմեն Գրիգորյանը սադրիչ հայտարարություն է արել՝ Լաչինի միջանցքի փակ լինելու ողջ պատասխանատվությունն ու մեղքը բարդելով Ռուսաստանի վրա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026