Նույնիսկ ութ թիզ հող «պահանջելու» համար Բաքվի վարչախումբը ոչ մի պատմական հիմք չի կարող ներկայացնել
Նույնիսկ, պատկերավոր ասած, ութ թիզ հող «պահանջելու» համար Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանին չի կարող ներկայացնել ոչ մի պատմական, մշակութային կամ հստակ իրավական փաստարկ, ուստի մեր սրբազան հողի որևէ թիզ չի կարող զիջվել բարբարոսներին: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը` անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի նախօրեի այն հայտարարությանը, որ Հայաստանը 8 գյուղ պետք է վերադարձնի:
«Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման արտգործնախարարը բարբաջում է Հայաստանում ութ իբր ադրբեջանական գյուղերի մասին, որոնք, ըստ նրա՝ պետք է վերադարձվեն։
Սկսած անվանումից, «ադրբեջանական» ներկայացվող մշակույթի բազմաթիվ առանցքային տարրերից և վերջացրած պատմական ու իրավական լեգիտիմությամբ այս կազմավորումը ընդհանարապես հիմք չունի մեր տարածաշրջանում որևէ այլ երկրի ներկայացնելու և ոչ մի պահանջ։
Նույնիսկ, պատկերավոր ասած, ութ թիզ հող «պահանջելու» համար Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանին չի կարող ներկայացնել ոչ մի պատմական, մշակութային կամ հստակ իրավական փաստարկ, ուստի մեր սրբազան հողի որևէ թիզ չի կարող զիջվել բարբարոսներին»,- գրել է նա։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026