Աննա Հակոբյանը հեռախոսներ է նվիրել մանկատան սաներին․ Ինչ եղանակով են գնվել դրանք
Օրեր առաջ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց՝ կատարվել են «տոնական հսկիչ գնումներ» վերնագրով, որտեղ նշված էր, որ այդ հսկիչ գնումների արդյունքում մի շարք կազմակերպություններ և անհատներ տուգանվել են «Անկանխիկ գործառությունների մասին» ՀՀ օրենքը խախտելու եւ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու համար:
Տուգանվողների շարքում էր նաեւ «Վումենս» ակումբից հայտնի Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը և Թամարա Պետրոսյանը: Նրանք օրեր առաջ մասնակցել էին Լաչինի միջանցքի շրջափակման դեմ բողոքի ակցիային, իսկ դրանից առաջ հարսանիք վարելու համար 500 հազար դրամ կանխավճար էին ստացել եւ ՀԴՄ կտրոն չէին տրամադրել, ինչի համար էլ ՊԵԿ-ը նրանց տուգանել է 1 մլն դրամով:
Այսօր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել, որտեղից երևում է, որ այցելել է Մարի Իզմիրլյանի անվ․ Մանկատուն և նվերներ է բաժանել երեխաներին:
Նվերներն այս անգամ եղել են թանկարժեք: Hraparak.am-ի տեղեկություններով, Աննա Հակոբյանը «Ռեդմի» մոդելի հեռախոսներ է նվիրել մանկատան սաներին:
Մեր տեղեկություններով, Աննա Հակոբյանի նվիրած հեռախոսների գնումը տեղի է ունեցել «Icentre.am» խանութից՝ կանխիկ եղանակով:
Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել տվյալ խանութից, հեռախոսազանգին պատասխանող աղջիկը հաստատեց մեր այն լուրը, որ Հակոբյանի գրասենյակի կողմից գնվել են հեռախոսներ, իսկ մեր մյուս հարցին՝ կանխի՞կ, թե՞ անկանխիկ են եղել գնումները, պատասխանեց. «Ներողություն, բայց դա չենք կարող ասել, ներքին գաղտնիք է»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026