Իշխանական վերնախավը տարեվերջյան ժամանցային հավաքույթների մեջ է.
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մինչ Արցախում մեր հայրենակիցները երկու շաբաթից ավելի ադրբեջանական շրջափակման մեջ են, եւ փակ է Արցախն արտաքին աշխարհին կապող կյանքի ճանապարհը, ապրելն Արցախում ամեն օր ավելի է դժվարանում, իսկ հայաստանյան իշխանական էլիտան տարեվերջյան ժամանցային հավաքույթների, քեֆ-ուրախությունների մեջ է։
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Մեր ժամանակի հերոսը» խորագրով միջոցառումը, որին անձամբ կմասնակցի վարչապետը։ Հրավիրված են իշխանական եւ իշխանամետ էլիտան, հասարակական այլ խմբեր։
Իսկ դեկտեմբերի 29-ին իշխանական վերնախավը հրավիրված է նախագահական․ Վահագն Խաչատուրյանն է Ամանորի եւ սուրբծննդյան տոների առթիվ ընդունելություն կազմակերպել։ Բացի այդ, ՔՊ վերնախավն էլ դեկտեմբերի 31-ի գիշերը Փաշինյանի հարկի տակ է հավաքվելու՝ կառավարության առանձնատների բնակիչները եւ մի քանի ընտրյալներ։ Ոչինչ չի մթագնում այս մարդկանց տոնական տրամադրությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026