Համբարձում Մաթևոսյանը ցանկանում է քաոսի՞ վերածել Բրյուսովի անվան պետական համալսարանի կառավարումը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, որ նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, հրաժարվում է ստորագրել ռեկտորի ընտրության՝ դեռևս դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արձանագրությունը։ Թե ինչ պատճառով է դեռևս հոգաբարձուների խորհդի նախագահ համարվող Մաթևոսյանը նման գործելաոճ ընտրել, թերևս միայն իշխող քաղաքական ուժին կարող է հայտնի լինել։ Փաստն այն է, որ վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանը 12 կողմ ձայներով ընտրվել է, իսկ ռեկտորի ընտրության նիստը վարել ու նախագահել է հենց Մաթևոսյանը։ Այժմ, սակայն, հրաժարվում է ստորագրել մի բան, ինչն իր նախագահությամբ է տեղի ունեցել։
Հաշվի առնելով հանգամանքը, որ Կարինե Հարությունյանի պաշտոնավարման նախորդ ժամկետն ավարտվում է 2023-ի հունվարի 11-ին, ապա չի բացառվում՝ իշխանությունները Մաթևոսյանի այս քայլով ցանկանում են քաոս մտցնել բուհի կառավարման հարցում։ Ինչը, սակայն, իրավական որևէ հիմք ունենալ չի կարող, քանզի կա ընտրված ռեկտոր և դա փաստող տեսագրություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026