Արցախի հանրահավաքը անտեսեցին Ադրբեջանն ու Փաշինյանի Հ1-ը
Այն, որ Հայաստանում երբեք Հանրային կոչվող հեռուստաընկերությունն իրական հանրային չի եղել՝ փաստ է:
Բոլոր ժամանակներում Հ1-ը արտահայտել է բացառապես օրվա իշխանությունների տեսակետները: Դա վատ է, բայց այդպես է եղել Հայաստանում վերջին 30 տարիների ընթացքում: Այսինքն, անկախ Հայաստանում մենք այդպես էլ չկարողացանք հիմնել իրոք անկախ և իրոք Հանրային հեռուստատեսություն:
Այստեղ միայն այսօրվա իշխանությանը մեղադրելն օբյեկտիվ չի լինի: Հ1-ը օրվա իշխանության պատկերն էր միշտ: Եվ տեսնելով, թե ինչպիսին է Հ1-ը, կարելի էր հասկանալ, թե ինչ միջավայրում էր ապրում օրվա իշխանությունը:
Այսօրվա Հ1-ի պատկերը նույնպես հուշում է, թե ինչ պատկերացումներով է ապրում Նիկոլ Փաշինյանը: Պարբերաբար հակառուսական քաղաքական հաղորդումները ցույց են տալիս Փաշինյանի իրական մտադրություններն ու տրամադրությունները: Բայց երեկ, Փաշինյանն ու Հ1-ը նույնիսկ իրենց գերազանցեցին, ցույց չտալով Արցախի հանրահավաքը: Փաստացի, Փաշինյանը ցույց տվեց իր անսահման ատելությունն Արցախի և արցախցիների հանդեպ: Նույնիսկ հանրության ամենատգետ հատվածի համար պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրում Արցախի ապագան: Նրան միայն մեկ բան է հետաքրքրում, որ Արցախի հայաթափումը չբերի Հայաստանում իշխանափոխության: Բացառապես այդ հանգամանքն է իրեն հետաքրքրում: Իսկ եթե ոմանց թվում է, թե նրան հետաքրքրում է միայն Հայաստանի խնդիրները, ապա նրանք չարաչար սխալվում են: Կան հանգամանքներ, որոնք ցույց են տալիս, որ Արցախից հետո, նրա տեսակետը Հայաստանի տարածքների վերաբերյալ էլ է փոփոխվելու: Պարզապես նա իր մոտեցումները փուլային ձևով է ցույց տալու:
Որոշ ժամանակ անց, այդ ամենը տեսանելի կդառնա նաև հանրության մեծ մասի համար:
Հայաստանի զարգացման այս փուլը մենք ամոթով ենք հիշելու և զարմանալու ենք, թե ինչպես հանդուրժեցինք այս փողոցային բանդային այսքան երկար ժամանակ: Բայց դա արդեն խոսակցության այլ թեմա է:
Սա է իրականությունը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026