Իշխանությունն անցել է «ուժային» բուհերը միավորելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 2 ամիս առաջ վարչապետի հրամանով աշխատանքային խումբ ձեւավորվեց՝ Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ, որը մինչեւ նոյեմբերի 30-ը պետք է մշակեր եւ վարչապետին ներկայացներ բուհական համակարգի արդիականացման մասին տեղեկանք՝ նոր ձեւավորվող բուհերի ցանկի եւ բովանդակության վերաբերյալ առաջարկություն: Այդ թվում՝ նաեւ հնարավոր միավորումների եւ նոր կրթական ծրագրերի ներդրման, ինչպեսեւ ակադեմիական քաղաքում բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն։
ԿԳՄՍ նախարարությունից մեզ պատասխանեցին, որ քննարկումները դեռ չեն ավարտվել։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ով 8 հոգանոց աշխատանքային խմբի անդամ է, մեզ հետ զրույցում նշեց, որ քննարկումները չեն ավարտվել՝ դեռ երկու անգամ լսում պետք է լինի։ Թե ինչ են քննարկում այդ լսումների ժամանակ, Սաղյանը նշեց․ «Ընդամենը լսում ենք․․․ ռազմական, ոստիկանական, մյուս բուհերի միացման մասին, տարբերակներ են առաջարկվում՝ այդ բուհերի միավորման համար, բայց դեռ որեւէ բան չկա, ընդամենը առաջարկում են՝ լսում ենք, հետո, թե ինչ որոշում են կայացնելու, ես՝ որպես աշխատանքային խմբի անդամ, տեղյակ չեմ»։
Այսինքն՝ պարզվում է, որ մանկավարժական հենքի վրա Բրյուսովի, մանկավարժականի եւ ֆիզկուլտինստիտուտի միավորման ձախողված փորձից հետո իշխանությունն անցել է «ուժային» բուհերը միավորելու գործին՝ ռազմական, ոստիկանական ակադեմիաներ եւ այլն։ Հավանաբար, մեր երկրին պետք չեն ոչ միայն «ռազմականացված» դպրոցներ, այլ նաեւ՝ ռազմական բուհեր»:
Ман8амасне8ы՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026