Հունվարից քաղաքաբնակ չաշխատող մայրերը եւս կստանան խնամքի նպաստ. Այն ավելացել է 3 հազար դրամով
Մինչեւ երկու տարեկան երեխաների նպաստի վերաբերյալ այսօրվա նիստում կարեւոր որոշում ենք ընդունել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ խնդրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել նախագիծը:
Վերջինս ասաց, որ դեռեւս այս տարվա հոկտեմբերի 26-ին «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, որով վերանայել են նպաստների չափերը. «Ըստ այդմ, 2023-ի հունվարի 1-ից երեխայի խնամքի արձակուրդում գտնվող եւ գյուղաբնակ ծնողներից բացի մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաեւ քաղաքաբնակ չաշխատող մայրերը: Եթե երեխան ծնվել է 2023-ի հունվարի 1-ին կամ դրանից հետո եւ մայրը չի աշխատում, ապա ամսական կվճարվի 31 600 դրամ գործող 28 600 դրամի փոխարեն: Եթե մայրն աշխատում է, սակայն գտնվում է խնամքի արձակուրդում, կստանա 37 500 դրամ նպաստ, իսկ եթե մայրը որոշում է խնամքի արձակուրդից վերադառնալ աշխատանքի, կպահպանվի ամսական վճարը 31 600 դրամի չափով: Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողներն ամսական կտանան 69 100 դրամ, իսկ եթե վերադառնա աշխատանքի, կստանա 62 300 դրամ»,-ասաց նախարարը: Նա նկատեց, որ սա ժողովրդագրական նշանակություն ունեցող կարևոր նախագիծ է. «Կառավարության մեր ծրագրում առանձին դրույթ ունենք, որ պետք է շարունակենք բարելավել հնարավորությունները, որ ծնողները կարողանան և՛ աշխատանքի, և՛ երեխայի խնամքի նպաստը համատեղեն: Ըստ էության, 2023 թվականի համար մենք տրամադրում ենք 20 մլրդ 350 մլն դրամ գումար»,- ասաց Նարեկ Մկրտչյանը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026