Ինչո՞ւ էր ՄԱԿ ԱԽ-ում նվնվում Ադրբեջանի ներկայացուցիչը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացավ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի հետ կապված նիստ: Այն, որ ԱԽ բոլոր անդամները կոչ են արել անհապաղ վերացնել արգելափակումը՝ որոշ դեպքերում հասցեական դիմելով Ադրբեջանին, ինչպես նաև օգտագործվել է Լեռնային Ղարաբաղ անունը, ինքնին կարևոր հանգամանք է և խոսում է այն մասին, որ Հայաստանից ու Արցախից գնացող ազդակները որոշակիորեն «տեղ են հասել»։ Սակայն ապշեցնում է այս նիստի հետ կապված իշխանությունների ու մերձիշխանական շրջանակների PR ակցիան:
Բանն այն է, որ ՄԱԿ ԱԽ-ում որևէ բանաձև չի ընդունվել, եղել են սոսկ հայտարարություններ՝ առանց հարցի լուծման գործնական առաջարկությունների, դրան զուգահեռ՝ հայտարարվել է, որ ՄԱԿ-ը «ներկա չէ Լաչինի միջանցքում և ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքում»: Մի խոսքով, ֆետիշացնելու և ծայրահեղությունների մեջ ընկնելու առիթ չկա, որքան էլ, կրկնում ենք, նիստն ինքնին կարևոր ու դրական էր: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացուցչի ելույթին, ապա այստեղ որևէ նորություն չկար. մի կերպ կարդալով իրեն տրված տեքստը՝ նա հերթական անգամ փորձեց նվնվալ, ամեն ինչ «հիվանդ գլխից առողջի վրա» բարդել՝ մեղադրանքներ հնչեցնելով հայկական կողմի հասցեին:
Հետաքրքիր էր, որ առանձնահատուկ «բաժին հասավ» Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Այն, որ Վարդանյանի նշանակումը ԱՀ պետնախարարի պաշտոնում խիստ նյարդայնացրել է Իլհամ Ալիևին, նորություն չէ. ի վերջո, բացի նրանից, որ այս նշանակումն ինքնին լեգիտիմացնում է Արցախի հարցի կարգավորված չլինելը, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունների պասիվության ու Արցախից ամբողջովին ձեռքերը լվանալու պարագայում անհրաժեշտ նպատակների, անելիքների օրակարգի ձևավորումն ու առաջմղումը, հայության առողջ ուժերի համախմբման գործառույթները հենց Արցախի իշխանությունների, մասնավորաբար գործադիրի ուսերին է: Եվ, ինչպես երևում է, Ալիևն այնքան է «վառված» Ռուբեն Վարդանյանից, որ նույնիսկ ՄԱԿ ԱԽ նիստում է իր ներկայացուցչի բերանով նրանից անվանական «բողոքում»: Ի դեպ, շատ փորձագետների դիտարկմամբ, Արցախի դեֆակտո ղեկավարի նկատմամբ նման հիստերիայով Ադրբեջանը միջազգային տարբեր ատյաններում ակամա նպաստում է Արցախի սուբյեկտայնության բարձրացմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026