Ինչու են 24/7 ռեժիմով գործուղումների մեկնող իշխանականները վերջին շրջանում պասիվացել
«Հրապարակ» թերթը գրում է. «24/7 ռեժիմով գործուղումների մեկնող իշխանականները վերջին երկու շաբաթներին, երբ ադրբեջանցիները փակել են Արցախ տանող ճանապարհը, որեւէ գործուղման չեն մեկնում։
Մինչդեռ խորհրդարանական դիվանագիտությունը ենթադրում էր, որ օրենսդիրները գերակտիվ պետք է լինեն՝ թե՛ միջազգային գործընկերներին նամակներ գրելու, թե՛ տարբեր հարթակներում հարցը բարձրաձայնելու գործում, եւ գործուղումները հենց այս փուլում են առավել կարեւոր։
Նախավերջին գործուղման հրամանը, ըստ ԱԺ պաշտոնական կայքի, եղել է դեկտեմբերի 10-ին՝ Փարիզ․ ԵԽԽՎ Իրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու է գործուղվել Վլադիմիր Վարդանյանը, իսկ վերջինը՝ դեկտեմբերի 13-16-ին՝ Մոսկվա։ ՌԴ Պետդումայի կազմակերպած՝ «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին մասնակցելու են մեկնել Լիլիթ Մինասյանը, Միքայել Թումասյանը, Հայկ Մամիջանյանը, Արմեն Գեւորգյանը։ Մինչդեռ, մինչ ադրբեջանցիների «բնապահպանական ակցիան», կայքում գործուղումների մասին գրեթե ամեն օր կարգադրություն կար, եւ օր չկար, որ հատկապես ՔՊ-ականները գործուղման չլինեին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026