«Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրյալների վարույթները կարճվում են. նոր որոշում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրյալների հետ կապված քրեական վարույթներով Հակակոռուպցիոն կոմիտեն գնում է կարճման որոշումների: Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը վաղեմության ժամկետի հիմքով կարճել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը:
Նույն կերպ կարճվեցին ոստիկանապետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Քրեական վարույթով անցնող մեղադրյալները, հայտնվելով բարդ իրավիճակում, չեն կարողացել դուրս գալ երկրից ու ստիպված համաձայնել են՝ վաղեմության հիմքով գործը կարճվի:
Այսպես, «Մարտի 1»-ի գործով վարույթները հերթով տապալվում են, եւ Նիկոլ Փաշինյանը նաեւ «Մարտի 1»-ը բացահայտելու իր խոստումը չկատարեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026