Իշխանության փոխարեն ընդդիմությունն է գործ անում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ շաբաթից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է. Ադրբեջանը շարունակում է ֆեյք «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Ավելին, երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀից Արցախ գազի մատակարարումը: Արցախում տեղի ունեցող տարբեր ակցիաներից զատ, Հայաստանում ևս հասարակական միավորներն ու քաղաքական ուժերը թեմայի հետ կապված տարբեր գործողություններ են իրականացնում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմադիր հատվածը, այդ թվում՝ թե՛ խորհրդարանական ուժերը, թե՛ արտախորհրդարանական որոշ քաղաքական ուժեր, շարժումներ և գործիչներ այս օրերին նամակներ են ուղարկում միջազգային կառույցներին, ինչպես նաև բավական ակտիվ ուղիղ քննարկումների մեջ են իրենց միջազգային գործընկերների հետ։
Մեր դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, նաև այս ամենի արդյունքում առաջիկա օրերին մի շարք եվրոպական խորհրդարաններ Արցախի հետ կապված հայտարարություններ ու բանաձևեր կընդունեն, այդ թվում՝ Ադրբեջանի գործողությունները դատապարտող։ Ավելին, մեզ փոխանցեցին, որ չի բացառվում՝ մոտ օրերս եվրոպական կառույցներում իրավիճակն ավելի մանրամասն ու բովանդակալից ներկայացնելու նպատակով ընդդիմադիրների այց կազմակերպվի նաև Բրյուսել։
Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպություններն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ միջազգային կառույցների հետ առանձին աշխատանքներ են տանում, այդ թվում՝ տեսանյութեր են ներկայացվում, որոնք ներկայացնում են, թե ինչ է կատարվում Արցախում այս օրերին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026