Ալիևի օգնականի թեզը կրկնում են Սանասարյանը, Խզմալյանը, Շիրինյանը և ուրիշներ․ թուրքերին սպասարկելիս
Արդեն մեկ շաբաթ է ինչ մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Ադրբեջանական այս պրովոկացիան մեծ աղմուկ է բարձրացրել աշխարհում։
Այս պահին արդեն Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն և մի շարք այլ երկրներ Ադրբեջանին կոչ են արել բացել Արցախի համար կյանքի ճանապարհը։ Միջազգային աղմուկի ֆոնին Ադրբեջանը փորձում է աշխարհին համոզել, թե իրենք ճանապարհը չեն փակել և արցախցիները կարողն են այդ ճանապարհով երթևեկել։ Ավելին Ադրբեջանի նախագահ Ալիևի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը օրերս հայտարարեց, թե ճանապարհը ոչ թե այսպես կոչված ադրբեջանական բնապահպաններն են փակել, այլ ռուս խաղաղապահները։ Հիքմեթ Հաջիևի այս հայտարարությունից օրեր անց նույն պնդումը սկսեցին անել հայաստանցի քաղաքական գործիչներ՝ բառացիորեն նույն հայտարարությունը արեցին Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Ինքնիշխան Հայաստան կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Քրիստոնեդեմոկրատական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը, Սասնա Ծռեր խմբավորման առաջնորդներ և համակիրներ։ Ստացվում է, որ Հայաստանում գործունեություն ծավալող քաղաքական գործիչները կրկնում են ադրբեջանական թեզեր ու հենց այս մարդկանց շնորհիվ Ադրբեջանը կարող է աշխարհին համոզել, որ ինքը կապ չունի ճանապարհի փակման հետ։ Ըստ էության այս մարդիկ ամարցնում են Ադրբեջանի դիրքերը և նրան հնարավորություն տալիս ավելի երկար փակ պահել Արցախի կյանքի ճանապարհը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026