Մահացել է Գերաշնորհ Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 18-ին, կյանքի 92-րդ տարում, ԱՄՆ-ում վախճանվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ սպասավոր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը: Բազմավաստակ Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայոց Եկեղեցու համար։ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ու Մայր Աթոռի ողջ միաբանությունը սգում են հոգելույս Տ․ Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: Տ. ՎԱՉԵ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ Գերաշնորհ Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը (ավազանի անունը` Հովսեփ) ծնվել է 1930 թ. հունիսի 11-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Նախնական կրթությունը ստացել է տեղի Մեսրոպյան հայկական ազգային վարժարանում:
Վարժարանն ավարտելուց հետո ընդունվել է Անթիլիասի Դպրեվանք: 1951 թ. հունիսի 24-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Դերենիկ եպսիսկոպոս Փոլադյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Ձեռնադրությունից հետո պաշտոնավարել է Դպրեվանքում որպես տեսուչի օգնական և դաստիարակ:
1953 թ. մեկնել է Շոտլանդիա ուսանելու Էդինբուրգի համալսարանում: Ակտիվ գործունեություն է ծավալել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի երիտասարդական շարժման շրջանակում՝ մասնակցելով մի շարք էկումենիկ համաժողովների: 1956 թ. նշանակվել է Նյու Ջերսի նահանգի (ԱՄՆ) Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ: Ուսումը շարունակել է Ռուտգերսի Նյու Բրունսվիք աստվածաբանական ճեմարանում՝ ստաալով աստվածաբանության բակալավրի աստիճան:
1967 թ. նշանակվել է Կանադայի թեմի Առաջնորդական փոխանորդ, ստեղծել նոր ծխեր, պատրաստել Կանադայի Հայոց թեմի կանոնադրության նախաշավիղը` համապատասխանեցնելով Կանադայի կառավարության պահանջներին: 1967 թ. հոկտեմբերին, ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս: 1971 թ. մարտին ընտրվել է Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ՝ ծառայելով շուրջ 32 տարի, որի ընթացքում հաստատել է 13 նոր ծխեր։
1976 թ. ձեռնադրության 25-ամյակի առթիվ Վազգեն Ա Հայրապետի կոնդակով արժանացել է արքության պատվի: 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո, ԱՄՆ Արևմտյան թեմում հաստատել է որբերի հիմնադրամ։
Սրբազան Հոր անմիջական նախաձեռնությամբ ԱՄՆ Արևմտյան թեմը վերակառուցել է Ստեփանավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ դպրոցը։ Իսկ Փասադենայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից հիմնվել է Ալֆրեդ և Մարգարիտ Հովսեփյան ամենօրյա հայկական վարժարանը։
1997 թ․ Վաչե Սրբազանը երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայ Եկեղեցու կանոնադրության պատրաստման հանձնախմբի նախագահ: Կանոնադրության նախաշավիղը ավարտվել է 2002 թ.:
2003 թ. Վաչե Սրբազանը 32 տարվա բեղուն առաջնորդական գործունեությունից հետո անցել է վաստակած հանգստի: Սրբազան Հայրը հոգևոր սպասավորության ընթացքում արժանացել է բազում կոչումների և պարգևների։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026