Հայ ժողովուրդը բաժանվել է երկու մասի
Քանի որ արդեն հայկական բոլո՛ր լրատվամիջոցների սև ցուցակում եմ և դեկտեմբերի 5-ին կայացած նախնական դատալսումը չլուսաբանվեց որևէ լրատվամիջոցի կողմից, ես ուշացումով կպատասխանեմ facebook-յան ընկերներիս անձնական նամակներին՝ կարճ տեղեկատվություն տրամադրելով:
Նախ դատարանը բավարարեց իմ փաստաբան Սերգեյ Հարությունյանի միջնորդությունը՝ վերացնել խափանման միջոց՝ երկրից չբացակայելը:
Իմ ելույթում ես ասացի, որ անգամ կարճ ժամանակով երկրից չեմ բացակայի , քանի դեռ չի հաջողվել Փաշինյանին իշխանությունից հեռացնել:
Փաստաբանս միջնորդեց, որպեսզի Փաշինյանին ներգրավվեն գործում և հարցաքննեն , որովհետև միգուցե ինքը իրեն վիրավորված չի համարում Հանրապետություն հրապարակում հունիսի 3-ի իմ ելույթում հնչեցրած հետևյալ արտահայտություններից.
«Ալիևի դռանը կապած, հետևը ցցած մեդալակիր շուն,»,«Անասուն», «Ոչխար», «Ողորմելի», «Լևոնի թրթուր», «Վիժվածք», որ իր տեղը պիտի լինի գազանանոցում շակալների կողքին>> և այլն, քանի որ Փաշինյանը չի վիրավորվել , երբ Ալիևը իրեն ոչ պակաս գնահատականներ է տվել իր ելույթում , քանի որ ոչ Փաշինյանն է դատի տվել , ոչ էլ որևէ գործ է հարուցվել:
Ես դատավորին հարցրեցի, իսկ եթե ես հրապարակի իմ ելույթում ասեի, թե ինչպես է բնութագրել Ալիևը Փաշինյանին, կրկին իմ վրա գործ կհարուցվեր:
Դատավորը չպատասխանեց:
Այնուհետև դատախազին հարցնում եմ.
-Այն ինչ տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի հետ , դուք ձեզ տուժող համարո՞մ եք:
Իհարկե չպատասխանեց ու հարցս մնաց հռետորական:
Երկրորդ միջնորդությունը մերժվեց:
Կարծում եմ, որ հայ ժողովուրդը բաժանվել է երկու մասի՝
Նիկոլից տուժածներ և չտուժածներ: Ընդորում չտուժածների մեջ բավականին թիվ են կազմում շահածները:
Հ.Գ. Փաստաբան Սերգեյ Հարությունյանն որդիս է, ով արդեն համանման գործով, որի համար հիմք էր դարձել 20 թվականի դեկտեմբերի 22-ին կրկին Հանրապետության հրապարակում ունեցածս ելույթը, երեք ատյաններում հաղթել է և դատարանի վճիռները դարձել են նախադեպային:
Հուսով եմ հայր ու տղա այս անգամ էլ ենք հաղթելու: Բայց այդ հաղթանակներն ոչինչ են, քանի դեռ այս «Վիժվածքը» (մեջբերում հունիսի 3-ի իմ ելույթից), իր տեղում է:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026