Հասկացե՛ք վերջապես, այսօր հանուն Արցախի պայքարը, նույն 1918թ․ Սարդարապատն է և որոշվում է հայ ժողովրդի, հայոց պետականության լինել չլինելու հարցը
ՆՈՐ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ
Հասկանու՞մ ենք, արդյոք, որ այս օրերին հայոց Արցախ ամրոցում որոշվում է ողջ Հայաստանի և հայ ժողովրդի հետագա ճակատագիրը։ Արցախի ժողովրդի տոկունությունից, համառությունից է կախված բոլորիս, այո՛ բոլորիս ճակատագիրը, լինենք մենք արցախաբնակ, հայաստանաբնակ, թե սփյուռքահայեր։ Արցախի , լեզուս չի պտտվում ասել․․․անկմանը, կհետևի Հայաստանի անկումը և ողջ հայ ժողովուրդը կդառնա պետականազուրկ ցեղ, արհամարհված բոլոր երկրների կողմից, որտեղ էլ կապաստանենք։ Կխճան և կարհամարհեն նաև ավանդական սփյուռքահայերին։
Այնպես որ Արցախի պայքարը պետք է վերածվի համազգայինի, ներառելով սփյուռքը, իհարկե, առաջին հերթին՝ Հայաստանը։ Ամեն վայրկյանը ճակատագրական է։ Միթե՞ չենք կարող մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, մի պահ մոռանալ միմյանց հանդեպ նախկին վիրավորանքները, համախմբվել, ոտքի կանգնել, քշել ազգադավ իշխանությանը և փրկել հայոց աշխարհը։
Հասկացե՛ք վերջապես, այսօր հանուն Արցախի պայքարը, նույն 1918թ․ Սարդարապատն է և որոշվում է հայ ժողովրդի, հայոց պետականության լինել չլինելու հարցը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026