Սփյուռքում ևս «ձեռքերը ծալած» չեն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի՝ Արցախի հանդեպ իրականացվող հանցագործությունների հետ կապված՝ բնականաբար, սփյուռքահայերը ևս «ձեռքերը ծալած» չեն մնում: «Փաստ» թերթի տեղեկություններով, Սփյուռքում (ի մասնավորի՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա, ՌԴ, Նիդերլանդներ, Բելգիա) զանգվածային գործողություններ են նախատեսվում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ մեծ մասշտաբի գործողությունների շարք է սպասվում հատկապես ԱՄՆ-ում։
Մասնավորաբար, ԱՄՆ-ի հայ համայնքը բավական ակտիվ նախաձեռնություններ է պլանավորում, որպեսզի Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Ադրբեջանի սադրանքների ու հանցագործ նպատակների հետ կապված համապատասխան արձագանք ապահովվի։ ՌԴ-ում նույնպես հայերը, այդ թվում՝ հասարակական և մշակութային գործիչները, բավական ակտիվ հանդիպումներ են իրականացնում։
Առաջիկայում բողոքի լուրջ ակցիաներ են նախատեսվում նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի, ինչպես նաև համաշխարհային մի շարք լրատվականների շենքերի դիմաց՝ ի աջակցություն և ի սատարում Ացախում ապրող մեր հայրենակիցների»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026