ԱԺ պարիսպներն ավելի են բարձրացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «2018-ից հետո քաղաքացիների առջեւ Ազգային ժողովի դռները բացած իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ով հայտարարում էր, թե քաղաքացիների առջեւ փակ դռներ այլեւս չպիտի լինեն, վերջին երկու տարիներին ոչ միայն փակեց հանրային շենքերի դռները, այլեւ մի քանի շերտով զոդեց դրանք, որ հավքն իր թեւով, օձն իր պորտով չկարողանա անցնել դրանցից։
Փակվեցին ԱԺ-ի, նախագահականի դարպասները, կառավարական առանձնատների ցանկապատի ճեղքերը փակեցին, որ անգամ արանքներից ոչինչ չերեւա, մի քանի շերտ ոստիկանական պահակազորներ կարգեցին, վարչապետի, նրա ընտանիքի անվտանգության ուժերը բազմապատկեցին եւ անվտանգության ծառայողներ կցեցին անգամ այն ՔՊ-ականներին, որոնց դա օրենքով չէր հասնում, բայց քանի որ ընդդիմությանը քլնգում, փաշինյանական ոճի ստատուսներ էին գրում, հատուկ կարգավիճակ ստացան: Խորհրդարանի շենքի պարիսպների երկարությամբ փշալար քաշեցին, հիմա էլ, պարզվում է` բարձրացրել են պարիսպները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026