ՀԲԸՄ-ն դատապարտում է Ադրբեջանի՝ Արցախը խեղդամահ անելու հանցագործ քաղաքականությունը
ՀԲԸՄ-ն խորապես մտահոգված է Արցախի ժողովրդի առջև ծառացող մարդասիրական աղետով և դատապարտում է Ադրբեջանի հակամարդկային գործողություններն ու միջազգային հանրության անտարբերությունը։
«Բռնապետներին և պատերազմական հանցագործներին հատուկ մարտավարությամբ՝ Ալիևը և իր ռեժիմը Արցախի քաղաքացիական բնակչությանը զրկում են գոյատևման համար անհրաժեշտ էներգառեսուրսներից և տրանսպորտային ուղիներից՝ այդ կերպ Արցախի ժողովրդին մեկուսացնելով արտաքին աշխարհից։ Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը արգելափակելով և խափանելով դեպի Արցախ գազամատակարարումը՝ Ադրբեջանը 120,000 հայերի զրկել է ջեռուցման, լույսի, սննդի, վառելիքի և բուժօգնության հասանելիությունից։ Ավելին, մարդկանց և մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների, այդ թվում՝ ՀԲԸՄ-ի մուտքն ու ելքն Արցախ արգելափակված է, որի հետևանքով, արցախահայությունը փաստացի հայտնվել է Ադրբեջանի ստեղծած մահվան թակարդում:
Հայաստանն ու Արցախը կապող՝ Լաչինի միջանցքով անցնող միակ ճանապարհի ապօրինի արգելափակումը ուղղակիորեն խախտում է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրերը, ինչպես նաև հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում։ Շրջափակման և գազի մատակարարման դադարեցման երկարաձգումը կարող է հանգեցնել մարդկային կորուստների, հատկապես՝ տարեցների և նորածինների շրջանում:
Շաբաթվա սկզբին հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը փաստեցին, որ ադրբեջանցի ենթադրյալ ցուցարարները ոչ թե շրջակա միջավայրով մտահոգված ակտիվիստներ են, այլ ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ, իսկ որոշները պատկանում են ռազմականացված, ծայրահեղ ազգայնական և նեոֆաշիստական «Գորշ գայլեր» շարժմանը։
2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո այս երբեմնի անվտանգ ճանապարհը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից։
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն Ադրբեջանի այսօրինակ դաժան վարքը բնութագրում է որպես հայերին Արցախից բնաջնջելու լկտի փորձ: «Աշխարհը բազմիցս ականատես է եղել այս նողկալի քաղաքականությանը, և մենք խնդրում ենք աշխարհի խոշոր քաղաքական ուժերին հստակ միջոցներ ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի ապօրինի գործողությունները, որոնք խախտում են եռակողմ համաձայնագիրը։ Համաշխարհային առաջնորդները չպետք է լուռ հետևեն այս ամենին, ինչպես արել են պատմության ընթացքում՝ աչք փակելով հայերի ողբերգության վրա։ Այժմ ևս, ինչպես 20-րդ դարի սկզբին, վտանգված են անմեղ կյանքեր»:
ՀԲԸՄ-ն երեք տասնամյակ շարունակ սատարում է Արցախին և կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը իրենց երկրների ղեկավարներին և ներկայացուցիչներին անհապաղ իրազեկել Արցախի ժողովրդի ծանր կացության մասին: Կարևոր է յուրաքանչյուր վայրկյանը»,-ասված է Հայկական բարեգործական ընդհանուր միության տարածած հայտարարության մեջ։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026