Գյումրիում Ամանորին ընդառաջ 50 հաշվապահի՞ են կրճատում
«Գյումրու ավագանու «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցությունների ղեկավարներ Վարդևան Հակոբյանն ու Կարեն Մալխասյանը քիչ առաջ իրենց ֆեյսբուք սոցիալական ցանցերում հայտարարություն տարածեցին՝ տեղեկացնելով, որ երկու օր է՝ չեն դադարում իրենց ուղղված բանավոր ահազանգերը Գյումրու համայնքապատկան կառույցների հաշվապահների հաստիքների կրճատման մասին։ Այս մասին գրում է Aravot.am-ը:
Երկու խմբակցությունների ղեկավարներն էլ իրենց էջերում տեղադրել են հայտարարության հետևյալ տեքստը․
«Երկու օր է՝ ինչ չեն դադարում բանավոր ահազանգերը «Ապրելու երկիր» և «Զարթոնք» խմբակցություններ՝ կապված համայնքային ենթակայության կազմակերպությունների հաշվապահների հաստիքների կրճատման հետ, որի հիմքով նրանց սպառնում է աշխատանքից ազատում։
Աշխատակիցների կողմից բարձրացվող հարցը համայնքապետարանի ղեկավարության կողմից երբևէ չի քննարկվել խմբակցությունների հետ և մինչ օրս որևէ նախագծով չի ներկայացվել քննարկման։
Եվ չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական հարցում է կատարվել Գյումրի համայնքի ղեկավարին՝ ստացվող տեղեկատվության իրականությունը ճշտելու համար, խմբակցության ղեկավարներս օգտվելու ենք Գյումրու ավագանու կանոնակարգի դրույթով և այս հարցի պարզաբանման համար հնարավորինս սեղմ ժամկետում հանդիպում ենք ունենալու Գյումրի համայնքի ղեկավարի հետ»։
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026