Մենք մոտենում ենք վճարունակության անհաղթահարելի շեմին. Թարվերդյանը` Հայաստանի արտաքին պարտքի մասին
Արտաքին պարտքի առումով Հայաստանը մոտենում է վճարունակության անհաղթահարելի շեմին: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ վտանգներ է առաջացնում 10 միլիարդ դոլարը գերազանցող՝ Հայաստանի արտաքին պարտքը։
«Վտանգավոր է, որ մենք մոտենում ենք վճարունակության անհաղթահարելի շեմին: Ես զարմանում եմ, որ մեր պետությունը այսպիսի «տնտեսական աճ» արձանագրելով եւ այսպիսի պրոֆիցիտի պայմաններում նորից վարկ է վերցնում, այն դեպքում, երբ մյուս տարի էլ մենք նախատեսում ենք բյուջետային մուտքերի բավականին ավելացում»,- ասաց նա:
Թարվերդյանի կարծիքով` բյուջեի ձեւավորման գործընթացում պետությունը պետք է ձեւակերպի նաեւ ոչ հարկային եկամուտներ. «Մի շարք ոլորտներում պետական ձեռնարկությունների, կամ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների ստեղծումը եւ, ինչու ոչ, պետական մոնոպոլիաների ներդրումը ես անհրաժեշտ եմ համարում։ Նույն հանքարդյունաբերության ոլորտում դա կարելի է կիրառել, ի վերջո, ընդերքը մեկինը չէ, դա բոլորին է պատկանում, եւ կարելի է հսկայական եկամուտներ ստանալ, որոնք կմտնեն պետական բյուջե»:
Անդրադառնալով գնաճը զսպելու ուղղությամբ Կենտրոնական բանկի կողմից ձեռնարկվող քայլերի արդյունավետությանը՝ Թարվերդյանը նկատեց, որ Կենտրոնական բանկը չպետք է միայնակ փորձի մեղմել գնաճը` վերաֆինսավորման տոկոսադրույք բարձրացնելով, այս խնդրի լուծմանը պետք է մասնակցի նաեւ կառավարությունը` իրականացնելով արդյունավետ հարկային քաղաքականություն:
«Կենտրոնական բանկը երկու անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը գնաճի զսպման ինչ-որ միջոց է: Մենք արձանագրում ենք, որ տարվա սկզբից Հայաստանում գրանցվել է 9 տոկոս գնաճ, սակայն չենք ասում, որ դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի անկումը 20 տոկոսից ավելի է, այսինքն գնաճը 20 տոկոսից ավելի է: Շատ երկրներում գնաճին զուգահեռ բարձրացնում են աշխատավարձերը, մարդիկ չեն զգում գնաճը, իսկ Հայաստանում նման գնաճի պայմաններում թոշակը ավելացրել են ընդամենը 3000 դրամով»,-ասաց նա:
Թարվերդյանը կառավարությանը հորդորում է ավելի մեծ ուշադրություն դարձնել օտարերկրյա ներդրումներին, քանի որ դրանք նաեւ անվտանգության երաշխիք են:
«Ներդրում անող պետությունները թե΄ ազդեցություն են ունենում, թե΄ պաշտպանում են իրենց ներդրումները: Մեր բարեկամ Ֆրանսիան խոշորագույն ներդրողներից է Ադրբեջանի տնտեսության մեջ, 4 միլիարդ դոլարից ավելի ներդրում ունի այդ երկրի տնտեսությունում։ Թուրքիայում էլ Ֆրանսիան խոշորագույն ներդրողներից է: Հիմա մենք համարում ենք, որ Ֆրանսիան պաշտպանելու է մեզ` հայերիս, այնինչ նա ընդամենը խաղաղություն է ցանկանում: Այսինքն` ամեն երկրի տնտեսական շահով է արտահայտված նաեւ իր ներգործությունը տվյալ երկրի քաղաքականությունում»,-ասաց նա:
Նրա խոսքով` օտարերկրյա ներդրումները խոչընդոտող հանգամանք են նաեւ ոլորտի օրենսդրական սահմանափակումները, արտոնությունների պակասը, երբեմն նաեւ ավելորդ բյուրոկրատիան կամ պետական հաստատությունների կողմից գործընթացների ձգձգումները։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»