Կառավարությունը ներկայացրել է 9 ամսվա աշխատանքի արդյունքները. Պետական պարտքը դրամով նվազել է, դոլարով՝ աճել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 մլրդ 31 մլն դրամ կամ 9 մլն դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության կողմից ներկայացված հաշվետվությունից տեղեկացավ, որ, ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով արտահայտված, ՀՀ պետական պարտքի ցուցանիշները, նախորդ տարեվերջի համեմատ, փոփոխվել են անհամաչափորեն, համապատասխանաբար նվազել 9%-ով եւ աճել 7.7%-ով:
Դա պայմանավորված է եղել 2021 թվականի տարեվերջի եւ 2022 թվականի սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ ձեւավորված դոլար / դրամ փոխարժեքների տարբերությամբ, որը փոփոխվել է 15.5%-ով՝ 480.14-ից նվազելով մինչեւ 405.93: Դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքի աճը հիմնականում պայմանավորված է ՀՀ կառավարության պարտքի 630 մլն դոլարի աճով:
Արտաքին պետական պարտքի հիմնական մասը ՀՀ կառավարության պարտավորություններն են: Կառավարության արտաքին պարտքի բաղադրիչներն են արտաքին վարկերը եւ փոխառությունները, որոնց ծավալը կազմել է 1 մլրդ 685 մլն դրամ, ոչ ռեզիդենտների կողմից ձեռքբերված պետական գանձապետական պարտատոմսերը, որոնց ծավալը կազմել է 44 մլրդ դրամ:
2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ ներքին պետական պարտքը, նախորդ տարեվերջի համեմատ, աճել է 298 մլրդ դրամով (24.2%-ով), եւ դրա տեսակարար կշիռը ՀՀ պետական պարտքի կառուցվածքում աճել է՝ 27.9%-ից հասնելով 38.1%-ի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026