17 մլն դրամ՝ ՀԱՊԿ ԱԽ նիստը Երեւանում անցկացնելու համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀԱՊԿ ԱԽ խորհրդի հյուրանոցային կեցության եւ հյուրասիրության ծառայություններ անցկացնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը 2 մլն 80 հազար դրամի չափով պայմանագիր է կնքել «Երեւան» հյուրանոցի հետ: Մեկ այլ պայմանագրով՝ «Ա.Մ.Ջ.-111» ՍՊԸ-ից կատարվել է 7 մլն 457 հազար դրամի գնում՝ ՀԱՊԿ ԱԽ խորհրդի նիստի շրջանակներում տրանսպորտային ծառայություններ իրականացնելու համար:
Կրկին ՀԱՊԿ ԱԽ խորհրդի հյուրանոցային կեցության եւ հյուրասիրության ծառայություններ անցկացնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը մեկ այլ պայմանագիր է կնքել ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի հետ, որն այս անգամ արժեցել է 6 մլն 595 հազար դրամ: «Սարգիս Միքայելյան» ԱՁ-ի հետ էլ կնքված 1 մլն 450 հազար դրամ արժողությամբ պայմանագրով իրականացվել են տեխնիկական աշխատանքներ, օրինակ՝ 15 հատ դրոշակաձող է գնվել, եւ իրականացվել է դրոշների վերանորոգում:
Այս պահին առկա տվյալների համաձայն՝ ստացվում է, որ ՀԱՊԿ ԱԽ խորհրդի նիստն այստեղ անցկացնելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը ՀՀ պետական բյուջեից ծախսել է 17 մլն դրամից ավելի գումար, եւ ամեն ինչ իրականացվել է «մեկ անձից գնումներ» սկզբունքով, հենց նույն սկզբունքով, որից ժամանակին դժգոհում էին ներկայիս իշխանությունները, համարում կոռուպցիայի որջ: Հիմա Նիկոլ Փաշինյանը նույն կոռուպցիոն մեխանիզմներով է կառավարում բոլոր ոլորտները, ինչ նախկինում քննադատում ու մերժում էր:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026