Որքան է «նստել» բյուջեի վրա ԱԺ պաշտոնյաների Կատար գործուղումը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի խորհրդատու-օգնական Համլետ Գեւորգյանի եւ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի Հակոբյանի՝ Քաթար գործուղման հետ կապված ճանապարհածախսը վճարվել է ՀՀ 2022 թ. պետական բյուջեով՝ ԱԺ-ին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ մեր հարցին պատասխանել են ԱԺ-ից։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Քաթարի կառավարության հրավերով եւ ծախսերով մեկնել էր Քաթար, նրան ուղեկցել էին Համլետ Գեւորգյանն ու Հակոբ Հաջի Հակոբյանը՝ պետբյուջեի հաշվին։
ԱԺ-ից տեղեկացրել են նաեւ, որ ավիատոմսերի համար ծախսվել է 918 հազար 112 ՀՀ դրամ, օրապահիկ է hատկացվել, որը, ըստ կառավարության համապատասխան որոշման 2-րդ հավելվածի, կազմում է 117 դոլար, գիշերավարձի ծախսերը՝ 191 դոլար, 2 անձի դեպքում՝ համապատասխանաբար, 234 եւ 382 դոլար։
Հիշեցնենք նաեւ, որ Հակոբ Հաջի Հակոբյանը նախկինում աշխատել է ԱԳՆ-ում՝ եղել է հյուպատոսական վարչության պետ, 2012-13 թվականներին դատվել է հյուպատոսական անօրինական գործարքների համար։ Մոտ մեկ տարի առաջ է ընդունվել ԱԺ-ում աշխատանքի։ Նրա դուստրը Ռուբեն Ռուբինյանի ընկերուհին է եւ ԱԺ պատգամավորի օգնական»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026