Ադրբեջանցիները ցանկանում են, որ ռուսները ներկայություն չունենան ոչ Հայաստանում, ոչ էլ Արցախում. Շավարշ Քոչարյան
Ադրբեջանական սադրանքների հիմնական նպատակը մեկն է՝ դադարեցնել մեր տարածաշրջանում ռուսների ռազմական ներկայությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ակնհայտ է, որ սադրանքները շարունակվելու են, եւ իրենց համար էական չէ՝ դա կանեն լրագրողի, թե բնապահպանի դրոշի տակ: Նպատակը միանշանակ մեկն է՝ արցախցին պետք է հեռանա իր հողից եւ ուղղված է ռուս խաղաղապահներին: Սրա հետեւանքով խաղաղապահը հայտնվում է հիմար վիճակում, երբ բնապահպանի նկատմամբ զենք օգտագործել, բնականաբար, չի կարող, մյուս կողմից էլ իրենք իրենց շատ սանձարձակ են պահում Բաքվի հրահանգով»,- նշում է Քոչարյանը:
Շավարշ Քոչարյանը կարծում է՝ կատարվողն ածանցյալն է հիմնական քաղաքական կուրսից, որն ընտրել է իշխանության եկած քաղաքական ուժը, այն է՝ արտաքին վեկտորի փոփոխություն:
«Արտաքին վեկտորի փոփոխությունը ոչ թե նշանակում էր Ռուսաստանից դեպի Արեւմուտք, այլ Ռուսաստանից դեպի Թուրքիա: Սա նշանակում է՝ ռուսները պետք է հեռանան Արցախից, նրանց ռազմական ներկայությունը պետք է չլինի ոչ Հայաստանում, ոչ էլ Արցախում: Սա ենթադրում էր նախօրոք ծրագրված պարտությամբ պատերազմ Արցախում, հիմա էլ նշանակում է ռուսների հեռանալը՝ չսպասելով 2025 թվականին: Այս ամենը խորանալու է ու ստեղծելու անտանելի պայմաններ արցախցիների համար, հատկապես, որ առջեւում ձմեռ է: Պետք է հիշենք, որ այս ամենը տեղի է ունենում միջազգային շահի փոփոխության պայմաններում, որն ավելի հանդուգն է դարձնում այն խաղացողներին, որոնք հստակ շահեր են հետապնդում: Այս իրավիճակում ռուսական կողմը փայլուն հասկանում է՝ ինչ է կատարվում: Ինքն ունի իր շահերը եւ պատրաստ է դրանք պաշտպանել»,- ընդգծում է Քոչարյանը:
Ըստ Քոչարյանի՝ ՀԱՊԿ-ում եղած պետությունների միջեւ միշտ են եղել անհամաձայնություններ, եւ միշտ հարց է եղել, թե որքանով պետք մեզ ՀԱՊԿ-ը: Բացատրությունները ծանրակշիռ են եղել՝ Հայաստանը շատ արտոնյալ պայմաններով կարողանում է ձեռք բերել ռազմատեխնիկա, մասնակցել զորավարժությունների: Նվազում է համագործակցության այն աստիճանը, որը կազմակերպության անդամ ադրբեջանամետ պետությունները կարող են ունենալ Ադրբեջանի հետ:
«Եվ որ ամենակարեւորն է՝ եթե ռազմական հարձակման դեպքում մենք օգնության ակնկալիք ունենք Ռուսաստանից, պետք է հասկանանք, որ անգամ ամենաուժեղ պետությունը միշտ կձգտի ոչ թե սեփական դրոշի, այլ որեւէ կազմակերպության անունով ռազմական օգնություն ցույց տալ: Երբ Ռուսաստանին պետք է, ինքն օգտագործում է ՀԱՊԿ-ի դրոշը եւ դրա ապացույցը Ղազախստանն է, երբ նա օգնություն ցուցաբերեց ոչ թե իր, այլ կառույցի անունից: Այնպես որ, երբ մենք հարվածում եքն ՀԱՊԿ-ին, հարվածում ենք Ռուսաստանին եւ նրա հնարավոր աջակցությանը մեզ: Մենք տակից քայքայում ենք մեր եւ Ռուսաստանի հնարավոր ռազմական համագործակցությունը»,- ասում է Քոչարյանը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026