ՔՊ-ականները քեֆ-ուրախության մեջ են. Mediahub.am
Հայաստանի քաղաքական էլիտան շաբաթ օրը քեֆ-ուրախության մեջ էր: «Դվին» մյուզիք հոլում սկանդալային ճանաչում ունեցող ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի հարսանիքն էր, որին ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը: Այս մասին գրում է MediaHub-ը:
Հարսանիքից լուսանկար է հրապարակել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը, որից տեղեկանում ենք, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ևս ներկա է հարսանեկան խնջույքին:
Հիշեցնենք, Տրդատ Սարգսյանը Վայոց ձորի նախկին մարզպետն է: Նա պաշտոնից հեռացավ 2019 թվականի աշնանը. Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում պաշտպանության նախարարության սպան ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել։ Փոգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի հետևանքով ընկել էր կոմայի մեջ և երեք տարի անց, այսօր էլ դեռ կոմայի մեջ է:
Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Դեպքին ականատես սպաները ցուցմունք էին տվել, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ևս ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն, սակայն, հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026