44-օրյա պատերազմի մեր ցավը մնաց միայն մերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մինչ աշխարհը շարունակում է կարեկցել և համերաշխություն հայտնել ուկրաինական պատերազմի հետևանքով զոհվածներին և նեղության մեջ գտնվողներին, ես իմ բարոյական պարտքն եմ համարում փաստել հետևյալը։ Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ է պատերազմը, զոհերը, ցավն ու կորուստները։
44-օրյա պատերազմի մեր ցավը մնաց միայն մերը, չկիսվեց գրեթե ոչ մեկի կողմից, չդարձավ համաշխարհային մեդիասյուժե։
Մեր ցավը մեզանից բացի ոչ մեկ չտարավ։ Մարդային ողբերգություններն ու կորուստները «կռվացնելը» ճիշտ չէ, ու ես այս գրառումով բոլորովին այլ նպատակ եմ հետապնդում. հիշեցնել, նախ, ինքներս մեզ, և հետո՝ աշխարհին հայի ցավի մասին։ Ու ոչ թե լալահառաչ տեքստով, դժոխք արձանագրող լուսանկարներով կամ անձնական էմիցիոնալ պատմություններով։
Խոսելու եմ այս ցինիկ ու «ռացիոնալ» աշխարհի միակ սիրած լեզվով՝ թվերով։
44-օրյա պատերազմի ընթացքում մեր 3000000 բնակչությունից զոհվել է 5000-ը:
Ուկրաինական պատերազմի ընթացքում 10 ամսում՝ 300 օր, 40000000 ուկրաինական բնակչությունից այս պահին զոհվել է մոտ 100000։
5 000:3000000:44 = մոտ 0,00004
100000:40000000:300=մոտ 0,00001
Աստված փրկություն տա բոլորի հոգիներին, բայց փաստենք, որ «մեր» պատերազմը զոհերի ինտենսիվությամբ 4 անգամ ավելի արյունալի էր, քան Ուկրաինայում ընթացողը։ «Քաղաքակիրթ» աշխարհի վեջը չէ, իսկ մե՞ր, ժողովո՛ւրդ…»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026