Կասկածյալ եղբայրներից մեկին Երևանի գնդի պարեկները վնասազերծել են
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 61 խումբը «աջից ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Կարճ ժամանակ անց «աջից այտային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի աղջկա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 18-ամյա Հայկ Ա․-ն է և 20-ամյա Միլենա Ա․-ն։ Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները օգնություն են ցուցաբերում վիրավորներին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Նորագավիթի կամրջի հարևանությամբ գտնվող տարածքից ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 29-ամյա Ստեփան Պ․-ին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս և նրա եղբայրը՝ Երևանի բնակիչ 32-ամյա Սերգեյ Պ․-ն, և ևս մի քանի հոգի ծեծի են ենթարկել նշած անձանց, ապա դիմել փախուստի։ Սակայն Շենգավիթի ոստիկաններին ու Երևանի գնդի պարեկներին հաջողվել է Ստեփան Պ․-ին բռնել և տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Վերջինս այնուհետև ոստիկանությունից ներկայացվել է Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները քույր ու եղբայր են և հեծանիվով անցնելիս են եղել, երբ պատահաբար, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ կպել է ծեծողներից մեկին, ով էլ մի կաթի մեղրի պատմություն հիշեցնող իրավիճակ է ստեղծել։
Քննչական բաժին ներկայացված Ստեփան Պ․-ն և որոնվող Սերգեյ Պ․-ն հարազատ եղբայրներ են։ Դեպքի վայրում հայտնաբերվել է տուժողի հեծանիվը և այլ կասկածելի իրեր։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026