Նախկինում դատվածություն ունեցող Հաջի-Հակոբյանն այժմ ԱԺում բարձր պաշտոն է զբաղեցնում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախկիններին կոռուպցիայի, թալանի, կաշառակերության համար մեղադրող հեղափոխական իշխանության ներկայացուցիչները շարունակում են օգտվել կաշառակեր պաշտոնյաների ծառայություններից:
ՀՀ ազգային ժողովում, պարզվում է, բարձր պաշտոն զբաղեցնողներից է նաեւ նախկինում դատվածություն ունեցող Հակոբ Հաջի-Հակոբյանը: Նա, որ այժմ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետն է, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, դեռեւս 2013-ին, երբ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ, կաշառք վերցնելու կասկածանքով (գումարի դիմաց կեզծ վիզաներ է տրամադրել) դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաջի-Հակոբյանի դուստրը, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի նշանածն է, նույնպես խորհրդարանում է աշխատում՝ Արտաքին հարաբերությունների վարչությունում: Իհարկե, նա ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը, որ չարաշահել է զբաղեցրած պաշտոնը: Ուշագրավն այստեղ այն է, որ սեւ ու սպիտակի բաժանում արած իշխանությունը, փաստորեն, տարիներ առաջ կեղծ վիզա տրամադրելու համար կաշառք վերցրած անձին նոր, առավել բարձր պաշտոն է տվել: Ինչպես ասում են՝ օ՜ մարդիկ, օ՜ բարքեր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026