Ինչո՞ւ է «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներից մեկը շարունակում մնալ պատգամավոր
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ դադարեցնում է գործունեությունն Ազգային ժողովում։ Ըստ այդմ, կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, մանդատներից հրաժարվելու դիմում էին ներկայացրել: Մնացել էր միայն Զեմֆիրա Միրզոևան, որը խորհրդարան է անցել ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, և մանդատը դնելու դեպքում այդ քվոտան կանցներ իշխող ՔՊ-ին, այսինքն՝ «Հայաստան» խմբակցությունը կկորցներ մեկ պատգամավոր՝ հօգուտ իշխանական խմբակցության:
Սա անթույլատրելի է համարվել «Վերածնվող Հայաստանի» կողմից, առավել ևս, որ թե՛ խմբակցությունը, թե՛ կուսակցության ներկայացուցիչները ոչ մեկ անգամ նշել են, որ իրենց համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել:
Ի դեպ, «Վերածնվող Հայաստանի» խորհուրդը նաև որոշել էր, որ կուսակցության այն անդամները, որոնք ներկայացված են դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամավորական մանդատի ստացման հերթը հասնելու պարագայում ազատ են որոշում կայացնելու՝ վերցնել մանդատը, թե ոչ։
«Մանդատ վերցնելու որոշում կայացնելու դեպքում տվյալ անձինք պետք է լքեն կուսակցության շարքերը»,- նշված էր հայտարարության մեջ։Հայտարարության այս մասը իշխանական «սատելիտներին» հիմք էր տվել տեղեկություններ տարածել, թե «Վերածնվող Հայաստանի» անդամ հանդիսացող «նոր եկողները» կվերցնեն մանդատները: Սակայն երեկ հայտնի դարձավ, որ Մարիա Պետրոսյանը ևս պաշտոնական դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ: Նա նշել է, որ իր որոշումը կապված է Ազգային ժողովից հեռանալու՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշման հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026