ՀՀ իշխանության դիրքորոշումն է. «Մոսկվա ջան, ինձ Արցախը պետք չէ, եթե քեզ պետք է, դու պահիր». Սուրեն Սարգսյան
Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության թիվ մեկ նպատակը ամեն գնով իշխանություն պահելն է. սա նորմալ է ցանկացած իշխանության համար, որը հարյուրավոր կարմիր գծեր է հատել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա նաեւ նշել է. «Արցախի հարցում Հայաստանի իշխանության դիրքորոշումը հետևյալն է. «Մոսկվա ջան, ինձ Արցախը պետք չէ, եթե քեզ պետք է, դու պահիր» (դրա համար է խոսվում Արցախի համար Ադրբեջանի կազմից դուրս այլ կարգավիճակի անհնարինության մասին):
Հաջորդը շատ կարևոր նրբություն է: Իշխանությանն անհրաժեշտ է, որ արցախցիները մնան Արցախում (դրա համար են խոսում Արցախի բնակչության անվտանգության մասին):
Սրանով իշխանությունը երեք հարց է լուծում:
Հիմքեր է տալիս Մոսկվային Արցախում խաղաղապահ պահելու համար,
Չի վերցնում իր վրա սոցիալական լրացուցիչ պարտավորություն՝ 100.000 արցախցու Հայաստանում «տեղավորելու» տեսանկյունից:
Լրացուցիչ 100.000-անոց ռիսկ չի ստեղծում իր իշխանության անվտանգության համար:
Հարկ է նկատել, որ Արցախը հանձնելու կոմբինացիան մեր արտաքին քաղաքականության միակ գործընթացն է, որ բազմաքայլ է և մանրամասն մշակված: Մնացածը մեկ քայլից բաղկացած տապալումների շարք են»։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026