Ադրբեջանը փաստացի միանգամից մի քանի թիրախներ է ընտրում՝ ռուս խաղաղապահներին, Իրանին, իհարկե, նաև Արցախի մեր հայրենակիցներին․ Տաթևիկ Հայրապետյան
Տաթևիկ Հայրապետյանը թվիթերյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական տեղեկատվական աղբյուրները, ի շարունակություն երեկ տարածած ապատեղեկատվության, թե իբրև ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով «օտարերկրյա գործակալների» թողնում են մտնել Արցախ, այսօր «բացահայտել են», որ այդ 14 հոգին Իրանի քաղաքացիներ են, որոնք գաղտնի առաքելությամբ մտել են Արցախ:
«Նրանք ուղարկված են ահաբեկչական–դիվերսիոն գործողությունների աջակցելու և կոնկրետ Ադրբեջանի դեմ դիվերսիաներ նախապատրաստելու համար: Նրանք նաև սովորեցնելու են Ղարաբաղում մնացած ահաբեկիչներին օգտվել իրանական զենքներից: Այդ մարդիկ անկասկած Իրանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են»,–նշում են ադրբեջանական տեղեկատվական աղբյուրները՝ հավելելով, որ «սպասվում է՝ Բաքուն պետք է խիստ արձագանքի այս ամենին»:
Այս ապատեղեկատվական թնջուկի ի՞նչն է հետաքրքրական, որ փաստացի միանգամից մի քանի թիրախներ են ընտրում՝ ռուս խաղաղապահներին, Իրանին, նաև, իհարկե, Արցախի մեր հայրենակիցներին:
Ամենից վտանգավորը մեզ համար այն ռիսկերն են, որոնք ստեղծվում են Արցախում ապրող մեր հայրենակիցների համար:
Ես այս թեմայի մասին շարունակ գրում եմ և ներկայացնում՝ հույս ունենալով, որ մեր կողմը կանխարգելիչ քայլեր կձեռնարկի՝ փորձելով չեզոքացնել ռիսկերը»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026