ՀՖՖ-ում իրավիճակ է փոխվել, Սիմիդյանը զիջել է դիրքերը, Փաշինյանն առաջնագիծ է դուրս եկել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2023-ի փետրվարին կլրանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնավարման ժամկետը, ու ֆեդերացիայի գործադիր կոմիտեն նոր նախագահ կընտրի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՖՖ-ում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա, քանի որ իշխանությունների «սրտի» Մելիքբեկյանը՝ ՀՖՖ ներկայիս նախագահը, ջանք ու եռանդ չի խնայում մերօրյա իշխանավորներին չնեղացնելու, հլու- հնազանդ ծառայելու համար: «ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ Մելքիբեկյան-Փաշինյան հարաբերություններն այնքան են սերտացել, որ Փաշինյանն անձամբ է զբաղվում ՀՖՖ-ով:
«Եթե նախկինում այստեղ համակարգողը Սիմիդյանն էր, ու ֆեդերացիան իշխանության վերնախավի հետ նրա միջոցով էր կապ հաստատում, ապա այժմ Փաշինյանն այնպես է արել, որ Սիմիդյանը մի կողմ քաշվի, ու ինքն ուղիղ կապ ունենա: Սիմիդյանը, իր կամքից անկախ, մի կողմ է քաշվել»,- ասաց մեր թերթի լավատեղյակ աղբյուրը: Փաշինյանն անգամ Սիմիդյանի հարսանիքին ներկա չի եղել: Նիկոլ Փաշինյան-ՀՖՖ մտերմությունը, հիշեցնենք, նոր չէ. ֆեդերացիայի փոխնախագահը «Հայկական ժամանակ» օրաթերթում աշխատած Արմեն Նիկողոսյանն է:
Ինչ վերաբերում է ֆեդերացիայի նախագահի ընտրություններին, ապա չենք կարծում, թե դրանք կտարբերվեն նախորդից, որ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի մոր՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանի բնորոշմամբ, ոչ թե ընտրություն, այլ խայտառակ շոու էր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026