Փաշինյանին դուր է եկել Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումը»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկվա նիստում «առաջընթաց» գրանցեց՝ որոշվեց, որ Հայաստանը պետք է շարունակի շարժվել նախկինների սցենարով՝ հավատարիմ մնալով գործող խորհրդարանական կառավարման ձեւին։ Կառավարման ձեւի պահպանմանը դեմ քվեարկեց միայն Մասիս Մելքոնյանը, ձեռնպահ՝ Տիգրան Եգորյանը, մյուսները կողմ էին։
Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին դուր է եկել 2015-ի սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումը», որի մեջ ինքը հարմարավետ տեղավորվել է։ Եվ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որի կազմում են էդմոն Մարուքյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Գրիգոր Մինասյանը եւ այլք, քվեարկեցին այդ «կոստյումի» երկարակեցության օգտին։
Հետո մի քանի ոչ էական հոդվածների փոփոխություններ կանեն, ասենք՝ նախագահին մի երկու արարողակարգային լիազորություն կավելացվի, ինչը կնշանակի, որ սահմանադրական փոփոխությունների խոստումը հերթական փուչիկն էր՝ հանրային դիմադրությունը թուլացնելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026