Իշխանության սրտի օլիգարխներից ևս մեկը բացահայտվեց
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այժմ էլ սկսել է ֆուտբոլով հետաքրքրվել: Օրերս նա «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ է այցելել, շրջել ակումբի տարածքում գտնվող թանգարանում, մարզադաշտերում եւ այլն, կարճ ասած՝ բավականին ջերմ ընդունելության է արժանացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում «Ուրարտու» ակումբի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանն ասաց, որ տիկին Հակոբյանն իրենց հրավերով է ակումբ այցելել: «Դա պարզապես ճանաչողական այց էր, զրույց ու շփում մեր երեխաների հետ»,- մեզ հետ զրույցում նշեց նա:
Մեր հարցին, թե Աննա Հակոբյանն ինչ կապ ունի ֆուտբոլի հետ կամ ինչքանով է շահագրգիռ անձ, որ հրավիրել են, Մարտիրոսյանն արձագանքեց. «Դե ուղղակի հրավիրել ենք, չենք մտածել, որ շահագրգիռ կողմ է կամ ֆուտբոլի հետ կապ ունեցող անձ: Մենք կանանց թիմեր ունենք, իրեն էլ ամենաշատը հենց այդ հարցն էր հետաքրքրում, թե ինչ վիճակում է կանանց ֆուտբոլը: Նման հայտնի մարդկանց, սպորտսմենների հետ հանդիպումներ մենք հաճախ ենք կազմակերպում»:
Իսկ հայտնի մարդկանցից, ըստ ակումբի Facebook-ի էջում ներկայացվածի, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է: Անհասկանալի է, թե ինչ նպատակով կամ տրամաբանությամբ է մասնագիտությամբ արեւելագետ պաշտոնյան գնացել «Ուրարտու» ու ֆուտբոլի պատմությանը վերաբերող թանգարանի ժապավեններ կտրել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ուրարտու» ակումբի ու իշխանությունների «սերը» միայն Աննա Հակոբյանի կամ Արայիկ Հարությունյանի այցերով չի սահմանափակվում: Ակումբի նախագահ Ջեւան Չելոյանցը մեկ անգամ չէ, որ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրան ներդրումների հետ կապված (հիմնականում՝ մարզադաշտեր կառուցելու մասով) ծրագրեր ներկայացրել:
Մեր թերթի տեղեկություններով՝ մեծահարուստ այս անձնավորությունը բավականին սերտ կապեր նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ունի: «Անգամ սեփական ինքնաթիռ ունի, երբեմն ինքնաթիռ է ուղակում, որ Մելիքբեկյանին տանի արտերկիր՝ ծնունդը նշելու»,- ասաց «Ժողովուրդ» թերթի աղբյուրը: Մի խոսքով, իշխանության սրտի օլիգարխներից կամ դոնորներից մեկն էլ բացահայտվեց՝ Ջեւան Չելոյանց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026