11 տարի տաքսու վարորդ աշխատած ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է 150 հազար դոլար, թանկարժեք զարդեր
2020–ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, վայր էին դրել պատգամավորական մանդատները, նրանք փոխարեն մանդատներ ստացել են «Արքայորդի» ՍՊԸ վարորդ Էդգար Հակոբյանն ու ավագանու անդամ Լիլիթ Կիրակոսյանը։
Tert.am-ը Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ էդգար Հակոբյանը ծնվել է 1985թ. հուլիսի 18-ին Երևանում, 2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 2003-2005թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենաշինության ֆակուլտետոմ և այնուհետև 11 տարի եղել է տաքսու վարորդ «Արքայորդի» ՍՊԸ–ում։
2018-ին, իշխանափոխությունից հետո, նա մոտ մեկ 1 տարի եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ: 2020-2022թթ. հետ է գնացել «Արքայորդի» ՍՊԸ, բայց արդեն ոչ թե որպես վարորդ, այլ փոխտնօրեն։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Հակոբյանը երկու մեքենա ունի, Mercedes և Toyota մակնիշի ավտոմեքենաներ՝ համապատասխանաբար 2003 և 2013 թվականների արտադրության, 2006 թվականին 4.5 մլն դոլարի թանկարժեք զարդեր է ձեռք բերել, որի աղբյուրը հրապարակված չէ։
Նախկին տաքսու վարորդ պատգամավորը կանխիկ հայտարարագրել է 150 հազար դոլար, 364 հազար դրամ այլոց երակմտից տնօրինման չափն է։
Նրա կինը՝ Անժելիկա Շապովալովան, աշխատանքի է անցել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ–ում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026