Շիրակի մարզպետը մարզի ոստիկանապետից ակնկալում է եղբորը բերման ենթարկելու հանգամանքների մանրամասն ուսումնասիրություն
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, բերման ենթարկվելուց հետո խուզարկվել է, զննվել է նաեւ նրա մեքենան եւ ոչինչ չհայտնաբերվելուց հետո ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Շիրակի մարզպետն ու մարզի ոստիկանապետից ակնկալել, որ դեպքի հանգամանքների մանրամասն ուսումնասիրություն կկատարվի, ընդհուպ ծառայողական քննության անցակացում։
Նա, մասնավորապես, գրել է.
«Գյումրիում սրընթաց դեպքերի զարգացումը «պատահականորեն» համընկավ իմ օրինական արձակուրդի եւ քաղաքից բացակայության հետ։ Նախօրեին արդեն մամուլը ողողված էր բարձրագոչ վերնագրերով՝ «Շիրակի մարզպետի եղբայրը բերման է ենթարկվել»։
Ըստ էության, այս մեգաիրադարձությունը իրականացվել է քաղաքացի Արման Բաղդասարյանի ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածով։ Հիմքը եղել է օպերլիազոր Ն. Սիմոնյանի զեկուցագիրը, անմիջականորեն ծագած կասկածը։ Սակայն անձնական խուզարկության, մեքենայի զննման արդյունքում ոչինչ չի հարտնաբերվել, եւ Ա. Բաղդասարյանը ազատ է արձակվել։
Թողնենք մի կողմ, որ իրադարձությունը տեղի է ունեցել քաղաքի բանուկ հատվածում՝ օրը ցերեկով, շոու էլեմենտներով։ Թողնենք այն հանգամանքը, որ Արման Բաղդասարյանը Գյումրիում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» ֆրակցիայի անդամ է (քանզի օրենքի առաջ բոլորն են հավասար), թողնենք նաեւ այն, որ փաստացի հայաստանյան առաջին անկախ ԶԼՄ-ի՝ «Ցայգի» սեփականատերերից է, բացառենք նաեւ տխրահռչակ շահարկումը, որ մարզպետի հետ ազգացական կապ կա։
Սակայն մի հանգամանք անտեսել որեւէ կերպ չենք կարող` Արման Բաղեասարյանը Գյումրու ավագանու անդամ է, ասել է, թե ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ զբաղեցնող ( եթե ոմանց համար նորություն է «Հանրային ծառայության մասին» օրենք 5-րդ հոդ.)։
Եւ ստացվում է քաղաքական պաշտոն զբաղեցնողի նկատմամբ արարք է իրականցվել, վերջում արձանագրվել, որ կասկածները չեն հաստատվել։
Չմիջամտելով իրավապահ համակարգի գործունեությանը, ընդգծելով օրենքի գերակայությանը, այնուամենայնիվ որպես Շիրակի մարզպետ Շիրակի ոստիկանապետից ակնկալում եմ դեպքի հանգամանքների մանրամասն ուսումնասիրություն, ընդհուպ ծառայողական քննության անցակացում։ Հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե օպերլիազոր Ն. Սիմոնյանի զեկուցագրի հիմքում ինչ փաստեր ու շարժառիթներ են եղել, նաեւ այն, թե որքան վտանգավոր է հասարակության համար Ա. Բաղդասարյանը»։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026