Փաշինյանը կուսակցության ներսում վերանայում է իր սիրելիների ու հավատարիմների ցանկը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դիրքային փոփոխություններ են տեղի ունենում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերանայում է կուսակցության ներսում իր սիրելիների ու հավատարիմների ցանկը: «Նա այժմ առավել քան տեղ է տալիս իրեն հաճախակի քծնող, գովեստի խոսքեր ասող դեմքերին, տպավորություն է, թե ողջունում է հրապարակային քծնանքը: Կուսակցության՝ վարչության անդամների ընտրությունից ու նոր վարչություն ձեւավորելուց հետո Փաշինյանը սկսել է Վահագն Ալեքսանյանին ու Գեւորգ Պապոյանին տեղ տալ:
Նրանք, ըստ երեւույթին, ավելի հաճախ են «լայքում» կամ տարածում վարչապետի գրառումներն ու ավելի հաճախ են հայտարարում իրենց՝ Փաշինյանին անվերապահ աջակցելու մասին»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց իշխանամերձ մեր աղբյուրը:
Տեղեկացանք նաեւ, որ Փաշինյանի եւ վարչության նախկին նախագահ Սուրեն Պապիկյանի հարաբերություններն են տրանսֆորմացվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ նոյեմբերի 22-ին տեղի ունեցած նորընտիր վարչության անդրանիկ նիստին Պապիկյանը ներկա չի եղել: Այդ օրը խոսվել է ՔՊ վարչության անդամների, տեղակալների, ոլորտների բաշխման մասին, ինչպես նաեւ կուսակցության վարչության կեղծված ընտրությունների մասին: Նիկոլ Փաշինյանը չի ներում այն, որ կեղծիքների լուրը հրապարակվել է, եւ մենք գրել ենք այդ մասին:
Հիմա ներսում բոլորն իրար վրա են փորձում բարդել պատասխանատվությունը, եւ առնետաորս է սկսվել՝ հասկանալու, թե ով է մեր աղբյուրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026