Արցախի քաղաքական շրջանակներում տարակուսած են Վարդանյանի նշանակումներից
«Հրապարակը» գրում է.
Արցախի քաղաքական շրջանակներում տարակուսած են այն փաստից, որ պետնախարարի պաշտոնում նշանակված Ռուբեն Վարդանյանն իր խորհրդական է նշանակել «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանին, ով Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին է, ՔՊ-ական գործարար Խաչատուր Սուքիասյանի մտերիմը, ով Արցախի շինարարական ոլորտում մոնոպոլիստի դեր է ստանձնել․ Հակոբջանյանին պատկանող ընկերությունն է մեծամասամբ շահում պետության կողմից հայտարարվող բազմաթիվ մրցույթները եւ իրականացնում թե՛ ճանապարհների, թե՛ բնակարանների կառուցապատման ու վերանորոգման աշխատանքները։ Մեզ ասացին, որ խորհրդական նշանակվելուց հետո էլ խառնվում է պետական համակարգի կադրային քաղաքականությանը։
Մենք ավելի վաղ գրել էինք, որ Արցախում ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունը եւս օրակարգային է, Հակոբջանյանը, ասում են, ամեն ինչ անում է, որ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը, ով իր հորեղբորորդին է, պահպանի պաշտոնը կամ էլ ազատվելուց հետո տեղափոխվի ՆԳ նախարարի պաշտոնին, որն այժմ զբաղեցնում է Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ Գրիշա Սարգսյանի (Սարկիսով) որդին՝ Արթուր Վանեցյանի խնամի Կարեն Սարգսյանը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026