Շիրակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված բարձրաստիճան պաշտոնյան նոր պաշտոն է ստացել
Yerkir.am-ը գրում է
Հերթական անոմալ երևույթն է արձանագրվել իշխանության կողմից։ 2022 թ․ մարտին Գյումրիում ազգային անվտանգության աշխատակիցների կողմից կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի Զբաղվածության պետական գործակալության պետ Ամալյա Ադամյանը։ Ամալյա Ադամյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից, բայց բավականին մեծ հնչեղություն ստացած ձերբակալությունը շատ արագ մոռացվեց` հավանաբար ապացույցներ չունենալու պատճառով, ինչպես հաճախակի է լինում այս իշխանությունների ժամանակ։
Ամիսներ անց Ամալյա Ադամյանը ընտրվում է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն։ Ամալյա Ադամյանի` Շիրակի տարածաշրջանային քոլեջի տնօրեն ընտրվելու հարցում, ըստ Yerkir.am-ի տեղեկությունների, իր կարևոր ներդրումն է ունեցել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի կառավարման խորհրդի նախագահը, ի դեպ, մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանն է։ Այս քոլեջում որպես փոխտնօրեն է սկսել աշխատել մարզպետի հարս, մոտ երկու ամիս առաջ մեծ հնչեղություն ստացած սկանդալի պատճառով Գյումրու համայնքապետարանից ազատման դիմում գրած Անի Քոչարյանը։
Հիշեցնենք, որ 2022 թ. սեպտեմբերի 14-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ պատրաստվում է նոր կապիտուլացիա ստորագրել, որին հաջորդեցին զանգվածային ցույցեր Երևանում, մարզերում և Արցախում, Նազելի Բաղդասարյանն ու Անի Քոչարյանը Ֆեյսբուքում կոչ էին արել բոլոր ցուցարարներին «առանց զենք քշել սահման և Ջերմուկ»:
Ըստ մեր աղբյուրների, հենց Քոչարյանն էլ քոլեջի «серый կարդինալն է»։
Ինչպես ասում էր Ամալյա Ադամյանը Նազելի Բաղդասարյանի նախընտրական քարոզչական հոլովակի մեջ «Նազելին իր ասելիքը կասի»։ Նազելին ասեց:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026