«Սիլվայի գործով» նիստը կրկին հետաձգվեց
«Սիլվայի գործով» նիստը կրկին հետաձգվեց։Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանը եւ Հովհաննես Խուդոյանը հայտնել են, որ չեն կարող ներկայանալ։ Խուդոյանը՝ առողջության հետ կապված, Ալումյանը՝ այլ դատական նիստի մասնակցելու պատճառով։
Դատավորը Քոչարյանից հետաքրքրվեց երրորդ փաստաբանի՝ Արամ Օրբելյանի բացակայության պատճառի մասին։ Նախկին նախագահը հիշեցրեց, որ այդ մասին արդեն ասվել է․ Օրբելյանի մասնակցությունը սահմանափակ է։ Սակայն Քոչարյանը հավելեց, որ մյուս փաստաբանների բացակայության մասին իմացել են միայն այսօր, հակառակ դեպքում Օրբելյանը ներկա կլիներ։
Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ կա արդյոք տեղեկանք Խուդոյանի հիվանդության մասին։ Պարզվեց, որ տեղեկանք չկա։ Դատախազը դատարանին առաջարկեց երկու փաստաբանների բացակայությունը ճանաչել որպես անհարգալից վերաբերմունք, քանի որ մի դեպքում տեղեկանք չկա, իսկ մյուս դեպքում հայտնի է, որ նիստը միշտ անցկացվում է շաբաթվա նույն օրը։
Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ փաստաբանները չեն որոշում, թե երբ պետք է նշանակվի նիստը։
«Մենք խնդրում ենք, բայց կան դատավորներ, որոնք չեն ընդառաջում։ Եվ փաստաբանները չեն կարող պահանջել դատարանից։ Ինչ վերաբերում է ինքնազգացողությանը։ Ինչպես եք պատկերացնում՝ եթե ինքնազգացողությունը վատացել է նիստից առաջ, կարելի՞ է օպերատիվ կերպով տեղեկանք ստանալ։ Կա փաստաբանի հաղորդագրությունը, որին մենք պետք է հավատանք։
Վստահ եմ, որ հաջորդ նիստին նա կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը», - նշեց փաստաբանը։
Հաշվի առնելով տեղեկությունների ոչ բավարար լինելը, դատարանը չորոշեց՝ հարգալից է, թե ոչ բացկայությունը։
Քանի որ Արմեն Գեւորգյանը գործուղվելու է ԵԽԽՎ միջոցառումներին, հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 6-ին ժամը 13:00-ին։
Նշենք, որ նիստին չէր ներկայացել նաեւ անգլերենի թարգմանիչը, որի բացակայության պատճառով նախորդ նիստը հետաձգվել էր։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026