Ինչպե՞ս է Սամվել Բաբայանի առաջնորդած կուսակցությունը ՔՊ-ի հետ քաղաքական համագործակցության գնում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդի Facebook-յան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ նա տարբեր համայնքներում՝ Մարտունիում, Ասկերանում, Մարտակերտում, քաղաքացիների հետ հանդիպումներ է ունենում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա տեղացիների հետ զրույցում փորձում է տրամադրություններ ստեղել (ինչ-որ առումով նաեւ համոզել), որ ինքն ու իր կուսակից-համախոհները հայաստանյան իշխանությունների եւ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հետ մտերմություն չունեն:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Բաբայանն ուղիղ կամ շատ սուր չի քննադատում կամ վատախոսում Փաշինյանի հասցեին, բայց բոլորի ներկայությամբ, Հայաստանի իշխանությունների՝ մանր-մունր թերացումները մատնանշելով, փորձում է հասկացնել, թե ինքը նույնպես ընդդիմադիր դաշտում է:
Մեր տեղեկություններով՝ զրույցների ժամանակ Բաբայանը համեմատություններ է անցկացնում 1990-ականների հետ ու ասում, թե այսօր էլ այդ օրերի նման պետք է միասնական լինել:
Հետաքրքրականն այն է, որ Փաշինյանի կամ Հայաստանում իշխող քաղաքական ուժի այլ անդամների հետ մտերմություն ունենալու հանգամանքը մերժող Սամվել Բաբայանի՝ հայաստանյան կուսակցությունը՝ «Ազատական»-ը, Արթիկ համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխող ՔՊ-ի հետ կոալիցիա է կազմել:
Հետեւաբար՝ բնական հարց է առաջանում, եթե Բաբայանը փորձում է չեզոքացնել իր եւ Փաշինյանի կապը, ապա ինչպե՞ս է իր առաջնորդած կուսակցությունը ՔՊ-ի հետ քաղաքական համագործակցության գնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026