Կիրառում են բոլոր հնարավորություններն ու գործիքները
«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին շրջանում Ֆեյսբուքի հայկական տիրույթում առանձին օգտատերերի էջերի դիտողականության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել։ Խնդիրը վերաբերում է սոցիալական այս հարթակում ակտիվ օգտատերերի անձնական օգտահաշիվների հետ կապված արհեստական խոչընդոտներ ստեղծելուն։
Այս պրոբլեմն առավել ցայտուն է արտահայտված ընդդիմադիր հայացքներ ունեցող «սեկտորի» ներկայացուցիչների պարագայում. որոշակի գործիքակազմով հաջողվում է էջերի դիտողականության նվազեցման հասնել գոնե որոշակի ժամկետով։ Թերթի տեղեկություններով, իշխանությունների տեղեկատվական բլոկի պատասխանատուներն այս հարցում հնարավոր ու անհնար քայլերի են դիմում։
Մասնավորաբար, մեր աղբյուրը փոխանցում է, որ իշխանությունները «բողոքները» տեղ հասցնելու համար կիրառում են բոլոր հնարավորություններն ու գործիքները, այդ թվում՝ ուղիղ փոխանցման մեխանիզմները։ Ի դեպ, այս «գործընթացի» շրջանակներում նաև արգելափակումների են հասնում. ի մասնավորի, վերջերս մի շարք ակտիվ օգտատերերի էջեր արգելափակվել էին մեկ ամսով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026